15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է»

 

‹‹Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման  փաստը, բնականաբար, ողջունելի է: Ես կողմնակից եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց Թուրքիան պիտի առերեսվի իր պատմության հետ», – լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց   «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսը նշեց՝ տեսակետներ են  հնչում, թե Գերմանիայի այս քայլը ոչ թե  Հայաստանի համար է, այլ Թուրքիայի դեմ:

«Ես կոչմ չեմ այս պնդմանը: Սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է: Պիտի հստակեցնենք, որ աշխարհում կա մի խավ, որ այսպիսի գործընթացը համարում է  արարք, որն արվում է հօգուտ մարդկության: Գերմանիայի ու Թուրքիայի միջև կան կնճռոտ հարցեր, բայց չենք կարող ասել, թե դա պահի տակ ազդել  է այս որոշման վրա: Նրանք սիտուատիվ որոշում չեն կայացրել: Գերմանիայի կողմից՝ Հոլոքոստի ճանաչում էլ ցույց տվեց՝ այս երկիրը շատ է առաջ գնացել միջազգային իրավունքի, մարդասիրության ոլորտներում››, – ասաց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ