15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կպարտադրենք մեզ հարգեն. գողթեցիները փակել են Երևան-Գողթ ճանապարհը

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 3-ին,  փակել են Երևան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը: Գյուղացիները գտնում են , որ եթե Գեղարդալճից ջուրը հանվի, Գողթի հողատարածքներն ու  հարակից տարածքները կչորանան:

Նրանք պահանջում են , որ Գեղարդալճի աշխատանքները դադարեցվեն, ծրագիրն էլ չեղյալ հայտարարվի և պնդում են, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:

Henaran.am- ի խմբագրությանը դիմած Գուրգենը ընդգծեց, որ  եթե Գեղարդալճից  այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:

«Մենք էլ մարդ ենք ու մեր ապրուստի հիմնական միջոցը էտ հողերն են: Ինչ անենք՝ փախնենք մեր երկրից: Սա հարցի լուծում չի ուրեմն կպարտադրենք մեզ հարգեն»,-եզրափակեց Գուրգենը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ