17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Մենք Ադրբեջան չենք, որ /վիդեո/

«Նախագահի ասածները պետք է լսել սկզբից մինչև վերջ, հասկանալ՝ ինչի մասին է խոսում, հետո մեկնաբանել։ Այս օրերին շատ են հնչում սխալ ու անտեղի մեկնաբանություններ», – անդրադառնալով նախագահ Սարգսյանի՝ ինքնաթիռում տված հարցազրույցին՝    Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ այս օրերին պետք չէ անտեղի քննադատել միմյանց, ընդհակառակը, հարկավոր է մոբիլիզացվել։ Հիշեցնենք՝ նախագահ Սարգսյանը […]

Կօգտագործվի Սերժ Սարգսյանի դեմ. Առավոտ

Քաղաքական եւ միջազգային հետազոտությանների հայկական կենտրոնի տնօրեն Սղասի ենոքյանը համոզված Է, որ տարածքների կորուստը նախընտրական պայքարում օգտագործվելու Է Սերժ Սարգսյանի դեմ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում Իլհամ ԱԼլիեւի հետ կայացած հանդիպումից հետո հայաստանյան որոշ հեոուստաընկերությունների ինքնաթիռում տված հարցազրույցում հստակեցում Էր մտցրել քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի տարածքների կորուստների ծավալների մասին։ Նա մասնավորապես հայտարարել Էր. «եթե մետրով չափենք, ապա ասեմ, […]

Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը /վիդեո/

Այսօր առավոտյան ռադարներից անհետացել է Փարիզից Եգիպտոս թռչող եգիպտական ավիաընկերության մարդատար A320 ինքնաթիռը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը։ Նշվում է, որ ինքնաթիռում 66 հոգի է եղել, նշում է РИА Новости-ն։ Հայտնի է, որ 66-ից 7-ը եղել են ինքնաթիռի անձնակազմի անդամները, ուղեւորների մեջ մանկահասակ երեխա ու երկու նորածին երեխա է եղել։ Ինքնաթիռը ռադարներից […]

Մի հոգի չի, որ մեղավոր է. զինվորի հոր շոկային բացահայտումները. Առավոտ

Իջեւանի զորամասում ապրիլի 25-ին հրազենային մահացու վիրավորումից մահացած շարքային Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը մի գրամ չի կասկածում, որ իր տղային սպանել են, եւ դա ինքնասպանություն չի եղել: Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ […]

Ալիեւն ունի նրանցից մեկի աջակցությունը. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը այդ երկրի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը և Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Այդ փաստը նշանակում է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը շոշափել է Ռուսաստանի համար բավական կարևոր խնդիրներ, որոնք արժանացել են Անվտանգության խորհրդի նիստում քննարկելու անհրաժեշտության: Սա նաև հասկանալի է, որովհետև խոսքը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի […]

Գլոբալ փոփոխությունների շրջանակում նոր պաշտոնանկություն. Հայկական Ժամանակ

Իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությանների շրջանակներում քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը։ Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել։ Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան […]

Ինչու ենք տվել այդ դիրքերը. Հայկական Ժամանակ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը «Հայկական ժամանակիե հետ զրույցում հայտարարել է, որ արցախյան քառօրյա պատերազմում մեր կորցրած դիրքերը հիմնականում չպահվող դիրքեր են եղել։ Բայց ինչո՞ւ չենք պահել՝ մեր հարցին ԶՈՒ շտաբի պետի տեղակալը պատասխանել է. «Դրանք զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք։ Մենք պահել ենք […]

ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդը հոմոսեքսուալություն է քարոզում /վիդեո/

Համացանցում հայտնվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսապանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտի ուղերձը՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, որտեղ, ըստ օգտատերերի` վերջինս հոմոսեքսուալություն է քարոզում:  

Մենք կարծում էինք, թե ապրիլի 24-ի խնդիրը հաղթահարել ենք․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք կարևոր օրակարգային հարցերի շուրջ՝ անդրադառնալով նաև Գերմանիայի խորհրդարանի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության օրինագծին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը տեղեկացմամբ՝ Էրդողանի խոսնակն ասել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում քվեարկության է դրվելու ցեղասպանության մասին օրինագիծը, որի տեքստն ունենալու դեպքում հնարավորություն կունենան այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի