15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք Ադրբեջան չենք, որ /վիդեո/

«Նախագահի ասածները պետք է լսել սկզբից մինչև վերջ, հասկանալ՝ ինչի մասին է խոսում, հետո մեկնաբանել։ Այս օրերին շատ են հնչում սխալ ու անտեղի մեկնաբանություններ», – անդրադառնալով նախագահ Սարգսյանի՝ ինքնաթիռում տված հարցազրույցին՝    Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ այս օրերին պետք չէ անտեղի քննադատել միմյանց, ընդհակառակը, հարկավոր է մոբիլիզացվել։
Հիշեցնենք՝ նախագահ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում շեշտել է՝ կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի. արժե՞ր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու:
Անդրադառնալով այս թեմային՝  Կարինե Աճեմյանն ասաց․ «Նախաագահն իր ելույթի ընթացքում նշեց՝ մեզ համար մեր ամեն զինվորի կյանքը շատ թանկ է։ Մենք Ադրբեջան չենք, որ հազարներով կորուստ տանք և դա մեզ համար նշանակություն չունենա»։

Կարինե Աճեմյանը շեշտեց՝ այս ֆորմատում կայացած հանդիպումները իրենց արդյուքները հետագայում են տալու։ Գնահատելի է, որ միջազգային կառույցները, շահագրգռված են, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։

Պատգամավորն ընդգծեց՝  մեր բանակն ունի այնքան բարձր մարտունակություն, որ անհրաժեշտության դեպքում կարող է առաջ ընթանալ, բայց մեզ համար թանկ են մարդկային ռեսուրսները, ամեն զինվորի կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ