Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը /վիդեո/
Այսօր առավոտյան ռադարներից անհետացել է Փարիզից Եգիպտոս թռչող եգիպտական ավիաընկերության մարդատար A320 ինքնաթիռը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը։
Նշվում է, որ ինքնաթիռում 66 հոգի է եղել, նշում է РИА Новости-ն։ Հայտնի է, որ 66-ից 7-ը եղել են ինքնաթիռի անձնակազմի անդամները, ուղեւորների մեջ մանկահասակ երեխա ու երկու նորածին երեխա է եղել։
Ինքնաթիռը ռադարներից անհետացել է օդ բարձրանալուց 20 րոպե անց, երբ մտել է Հունաստանի օդային տարածք։
ТАСС-ը նշում է, որ իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաթիռի օդաչուները տեղեկացրել են, որ խցիկում ծուխ կա, դրանից հետո ինքնաթիռն անհետացել է ռադարներից, իսկ հետո ընկել ծովը։