ԱԺ-ում քննարկում են ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունը
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Տեղեկացնենք՝ գրանցվել է 108 պատգամավոր: ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արդեն իսկ ներկայացրել է հաշվետվությունը և այս պահին պատասխանում է պատգամավորների հարցերին: