17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Ցերեկային քունը սպանում է սիրտը

Ճաշից հետո մեկ-երկու ժամ քնելը, պարզվում է, կարող է լրջորեն վնասել մարդու առողջությանը։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները։ Նրանք պարզել են, որ մարդիկ, ովքեր քնում են ցերեկը, ավելի շատ են տառապում բարձր ճնշումից։ Նրանք պարզել են նաեւ, որ ցերեկը քնողներն ավելի հակված են կաթվածի, քան մյուսները։  

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին

Մայիսի 18-ին Արցախ են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին: Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հյուրերը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված  […]

Իտալիայի երկու քաղաքային խոհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը: Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ:

Ալիևը Թուրքիայի և Վրաստանի միջոցով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

Աշոտ Եսայանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Ալիևը Թուրքիային և Վրաստանին փորձում է ներքաշել մի գործընթացի մեջ, որում նշված պետությունները «գառանտ» կկանգնեն ադրբեջանի անվտանգությանը և ճնշում կգործադրեն Հայաստանի վրա: Մեր կարևորագույն հաղթաթղթերից մեկը դա Մինգեչաուրի ամբարտակի հրետանակոծության սպառնալիքն է, ադրբեջանական նավթահորերի և գազամուղների հրատանակոծությունն է: Ասավածը առավել պատկերավոր ներկայացնելու համար վերհիշենք ապրիլյան մարտերը, երբ ադրբեջանը հայտարարեց […]

Քիմ Քարդաշյանը շլացրել է ներկաներին Կաննի փառատոնին /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մասնակցել է Կաննի փառատոնին։ Բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչպիս տեսք կունենա Քիմը Կարմիր գորգով անցնելիս։ Եւ հեռուստաաստղը չի հիասթափեցրել մարդկանց ակնկալիքները՝ նա պարզապես շլացրել է ներկաներին իր շքեղ տեսքով։ Քիմը հագել էր դիզայներ Lan Yu-ի փայլուն, կիսաթափանցիկ զգեստը, զուսպ դիմահարդարում արել։ Ակնհայտորեն, նա երեկոյի ամենատպավորիչ աստղերից է եղել։

Այդ օրը շատ թեժ էր. շարքային Դավիթը զայրացած է/վիդեո/

Ժամկետային զինծառայող 19 ամյա Դավիթ Սահակյանը հայ զինվորներին զգոնության կոչ է անում: Նա պատրաստ է իր կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանությանը: «Ապրիլի 2-ին շատ թեժ էր: Գործում էր իրենց հրետանին: Ունեցա վիրավորված և զոհված ընկերներ»,-պատմեց Դավիթը նշելով, որ ինքը զայրացած է և պատրաստ է հրամանի դեպքում մինչև Բաքու հասնել: Մանրամասները՝ տեսանյութում:

Սամվել Տեր-Սահակյանը և Արման Փաշիկյանը հաղթանակ են տոնել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական կայքը։ Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը ևԱրման Փաշիկյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը: 4,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, 4-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը: […]

Թոքերի ուուցքով տառապող տղան նկարում է, որ կարողանա հոգալ բուժման ծախսերը /վիդեո/

Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի գյուղ Լենուղիում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Հարազատները մտածել են թոքաբորբ է, սակայն պարզվել է՝ թոքերում ուռուցք է: 3-րդ մանկական հիվանդանոցում կատարել են վիրահատություն, սակայն վիճակը չի կարգավորվել: Երեք ամիս բուժվել է Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել Մուրացանի անվան բժշկական կենտրոն ՝ քիմիաթերապիայի բաժանմունք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի