Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է խորհրդարանաի լրատվական ծառայությունը: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Ժան Տեր-Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: […]