23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք երբեք չեն պահանջել վաճառել ՀԷՑ-ը կամ, առավել ևս, սուբսիդավորել էներգիայի վճարը:

«Սամվել Կարապետյանը թող իր գումարներն իրեն պահի, մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում, այլ հայտարարում ենք, որ հոսանքի թանկացումը եղել է ապօրինի ու նշանակում է որոշումը պետք է չեղարկվի»,- մանրամասնեց ակտիվիստը` չհստակեցնելով, սակայն, թե շարունակելու են արդյոք հանրահավաքների միջոցով կրկին պահանջել չեղարկել որոշումը: Ակտիվիստը միայն նշեց, որ պայքարի ուղիներ են փնտրելու իրենց պահանջները բավարարելու համար:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են բանակցել ՀԷՑ-ի նոր ղեկավարության հետ, ակտիվիստ Սարգսյանը նշեց, որ նման մտադրություն չկա և վստահեցրեց, որ իրենք չեն էլ գնա բանակցելու, քանզի ի սկզբանե մերժել են բանակցելու ցանկացած տարբերակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ