Հայերը «կյանքի հարկ» են վճարում «Իսլամական պետությանը»

Սիրիայի Ռաքքա (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է «Իսլամական պետության» կենտրոնատեղին, 5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք բնիկներ են, եւ տեղացիների լեզվով կոչվում են «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից: Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր […]