22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փակ դռների հետևում

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվում է ոչ թե պաշտոնական հայտարարություններով, այլ բանակցային գործընթացի արդյունքում: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը` երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է :

«Հարցի լուծումը տեղի է ունենում փակ դռների hետևում: Մինսկի խմբի համանախագահների համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը կրել է PR նշանակություն: Կարևորն այն չէ, թե ինչ է հայտարարվում, կարևորն այն է, թե ինչի մասին է խոսվում փակ բանակցությունների ընթացքում»,- ասաց քաղաքագետը` շեշտելով, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ մի իրավական ընթացք չի ունենալու` ելնելով հենց այդ դրդապատճառներից:

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն էլ բոլորովին համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը PR նշանակություն ուներ: Henaran.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ նման տեսակետներ արտահայտողները խուսափում են քաղաքական գնահատական տալ իրողությանը, քանի որ ըստ նրա` չի կարող խոսք գնալ PR քայլի մասին, երբ մենք գտնվում ենք նախապատերազմական իրավիճակում:

Խոսելով նախագահի արված հայտարարության իրավական հետևանքների մասին` քաղաքագետը նշեց, որ Սարգսյանն այդ հայտարարությամբ ապահովել է իրավական դաշտում հարցը լուծելու որոշման ազատություն: Պատասխանելով հարցին, թե սպասելի էր արդյոք Սարգսյանի հայտարարությունը, երբ մինչև այժմ մենք հանդես ենք եկել Արցախի իշխանության ինքնավարության դիրքերից` Մելիք-Շահնազարյանը պարզաբանեց.

«Համաձայն չեմ, որ հայտարարությունն անսպասելի էր, նախագահ Սարգսյանը դեռ մեկուկես տարի առաջ էր ասել, որ եթե բանակցային գործընթացը որևէ արդյունք չտա, ապա ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Անհայտ է, որ հայկական կողմն այժմ դժգոհ է բանակցային գործընթացում Ադրբեջանի մասնակցությունից, բանակցությունները տապալելու Ադրբեջանի մշտական ցանկությունից, որպես այդ դժգոհության արտահայտման միջոց պաշտոնական Երևանը հանդես եկավ այդ հայտարարությամբ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ