23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ տնտեսությունը կշահի

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ եթե ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը գնած «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր սեփական միջոցների հաշվին մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունը, ապա դա շահավետ կլինի ՀՀ տնտեսության համար:

Henaran.am-ի հետ զրույցում Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ նման սուբսիդավորումից չի շահելու փոքր բիզնեսը, քանի որ սուբսիդավորումը տարածվում է մինչև 250 կՎտ էլէներգիա սպառած բաժանորդների համար: Տնտեսագետի խոսքով` նման ցածր շեմը կարող են հաղթահարել ոչ միայն փոքր բիզնեսի ներկայացուցիչները, այլ նաև որոշ ֆիզակական անձինք:

Տնտեսապես ինչով շահեկան կլինի ՀԷՑ-ի վաճառքը: Փորձագետի խոսքով` շատ կարևոր է ՀԷՑ-ի կառավարման համակարգի արդիականացումը:

«Եթե մենեջմենտը դառնա ավելի արդյունավետ, ապա ՀՀ տնտեսությունը դրանից միայն կշահի: Եթե ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը կարողանա կրճատել կորուստները, պարզի, թե օրինակ` ինչով է պայմանավորված 12.5 տոկոս կորուստը, որն էլ իր հերթին հանգեցնում է սակագնի բարձրացման, ապա բնականաբար կունենա շահույթի ավելացում»,- Խաչատրյանն ընդգծեց, որ ոչ մի տնտեսվարող չի ցանկանում կորուստներ ունենալ: Ըստ տնտեսագետի` ամեն ինչ կախված է ՀԷՑ-ի տնօրինության իրավիճակը փոխելու ցանկությունից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ