Ադրբեջանը չի բացառել ԵԱՏՄ-ին միանալու հավանականությունը
Ադրբեջանը չի բացառում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում, ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, գրում է РИА Новости–ն: «Երբեք մի ասա երբեք»,- ասել է նախարարը` նշելով, որ այժմ իրենք կենտրոնացած են Եվրասիական բլոկի երկրների հետ հարաբերությունների լավացման վրա: Հիշեցնենք, ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը: