22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջին մեկ տարում ընտանեկան բռնության զոհ է դարձել ավելի քան 10 կին

2010 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին Հայաստանում նշվում է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը` ի հիշատակ Զարուհի Պետրոսյանի և այն կանանց, ովքեր դարձել են ընտանեկան բռնության զոհեր: Օրվա կապակցությամբ Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբան-խորհրդատու Սիրանույշ Դավթյանը  Henaran.am-ին ներկայացրեց  ընտանեկան բռնության վերաբերյալ վիճակագրությունը:

Ըստ նրա՝ 2010-ից մինչև 2015 թվականը ընտանեկան բռնության հետևանքով  սպանվել է 30 կին, մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի, իսկ վերջին մի տարում գրանցվել է մահվան ելքով ավելի քան 10 դեպք:

«Ըստ  ՀՀ ոստիկանության 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 447 դեպք, որի մեջ մտնում եմ ոչ միայն զուգընկերների կողմից, այլ նաև ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնության դրսևորումներ: Ընտանեկան բռնության հիմնախնդրի հետ առնչվող կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում տարեկան գրանցում են բռնության մոտ 2 հազար դեպք»,- մանրամասնեց Սիրանույշ Դավթյանը՝ շեշտելով, որ իրենց տվյալներով բռնության դեպքերը նախորդ տարվա համեմատ չեն նվազել, թեև ոստիկանության տվյալների համաձայն դեպքերի քանակը նվազել է մի քանի տասնյակով:

Հոգեբանի խոսքով՝ կա դրական տեղաշարժ միայն այն իմաստով, որ բռնության ենթարկվածները սկսել են ավելի հաճախ բարձրաձայնել իրենց նկատմամբ բռնության մասին և դիմել համապատասխան կառույցներ: Դավթյանը հիշում է, որ լայն շրջանակներ սկսեցին բարձրաձայնել ընտանիքներում բռնության մասին սկսած 2010 թվականից, երբ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության հետևանքով  մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Այս դեպքին հետևեցին նաև ընտանեկան բռնությանն առնչվող մի քանի աղմկահարույց այլ դեպքեր, որոնք հնչեղություն ստացան մամուլում, առաջին անգամ խոսվեց ընտանեկան բռնության մասին օրենքի անհրաժեշտության մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ