13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախը որպես զրահաբաճկոն հանած ու դեն նետած հայ հասարակությունը ոչ մի բանից այլևս բողոքելու տեղ չունի

Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են: Արցախի հանձնումը համակարգի քրաշ-թեստն էր, որը ցույց տվեց, որ հայ հասարակությունը ու պետականությունը իրար հետ որևէ կապ չունեն: Հասարակության մի մասը ուղղակի ծախված ա, մնացածն էլ հիմարացված:
Հայերը հոգնել են հայ լինելուց, պետականություն կրելուց:
Մարդիկ, որ իրենց մեջ կոնսենսուսի եկան, որ օրինակ Ստեփանակերտը չպետք է լինի մայրաքաղաք, իսկ Արցախը չպետք է ունենա պետականություն, իրենց մեջ արդեն կոնսենսուսի են եկել, որ ՀՀ-ի գոյությունը առանձնապես պետք չի:
Մասիս սարը ՀՀ զինանշանի վրա քյաբաբով հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ ազգային բան բացատրել այլևս անիմաստ ա:
Ցեղասպանությունից ուրացած արտգործնախարին հանդուրժող հայ հասարակությունը պատրաստ է նորից ցեղասպանվել, միայն մեռնելուց առաջ քյաբաբով մի դուռում էլ ուտի:
Եկեք իրար չխաբենք ու թիթեռներ չնկարենք: Այս ամեն ինչին իրական դիմադրող ու չհաշտվող մարդկանց քանակը չի անցնում վիճակագրական անճշտության 2-3 % տոկոսի չափը: Արցախը որպես զրահաբաճկոն հանած ու դեն նետած հայ հասարակությունը ոչ մի բանից այլևս բողոքելու տեղ չունի:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ