18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

PKK-ն հայկական պետություն է ցանկանում հիմնել. թուրք նախարարի սկանդալային հայտարարությունը

Թուրքիայի ջրային և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն, թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսելով  Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին, աննախադեեպ հայտարարություն է արել, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Milliyet» թերթի ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝  առաջ քաշելով այն վարկածը, թե PKK-ն (Քրդական բանվորական կուսակցությունը – ՔԲԿ) ծառայում է 2 հիմնական նպատակի, Էրօղլուն մասնավորապես ասել է.

«Նրանց երազանքն է ինչ-որ կերպ դատարկել հայկական լոբիի ակտիվ գործունեության տարածքները, տեղացիներին ստիպել գաղթել և ապագայում այնտեղ ստեղծել հայկական պետություն: Ինպես նաև՝ յուրացնել  «խոստացված երկիրը», ասինքն՝ Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքները»:

Թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ քուրդը քրդին, մուսուլմանը՝ մուսուլմանին սպանում է արտաքին հրահրիչների դրդմամբ: Նա հայտարարել է, որ Թուրքիան աշխարհի ամենամարտավարական դիրքում է գտնվում, ուստի  մի շարք երկրներ աչք են դրել  այդ տարածքների վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ