18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է խորհրդարանաի լրատվական ծառայությունը:

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ:

Ժան Տեր-Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: Հայաստանյան ու միջազգային բազմաթիվ համերգասրահներում նրա մատուցած երաժշտությունը մոգական ուժով միավորում էր տարածության ու ժամանակի սահմանները՝ հիացնելով բազմալեզու հանդիսատեսին:

Չափազանց ջերմ էր Ժան Տեր-Մերկերյանի կապը հայրենիքի հետ, կապ, որի մեջ անսահման սեր ու նվիրվածություն, անկեղծություն ու գորով կար, ինչը մշտապես դրսեւորվում էր Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ու յուրաքանչյուր համերգի ժամանակ:

Անկեղծորեն ցավակցում եմ անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ