07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը Google-ում՝ ներկայիս սահմաններով

Հաշվի առնելով Գուգլ քարտեզի հաճախակի օգտագործումը և այն փաստը, որ Գուգլ քարտեզում ներկայացվում է ՀԽՍՀ ժամանակաշրջանի տարածքը, Նաիրի համընկերությունը հրավիրում է ներկա լինել սեմինարի, որի ընթացքում կցուցադրվեն այն տեխնիկական լուծումները, որոնք անհրաժեշտ են Գուգլ քարտեզում Հայաստանը ներկայիս սահմաններով ներկայացնելու համար։

2014թ. Նաիրի համընկերության նախաձեռնությամբ տպագրվել են «ՀԱՅՔ. XXI դարի սկիզբ» քարտեզներ՝ հայոց ներկայիս ամբողջական տարածքը ճշգրիտ արտապատկերելու և այդ տարբերակը հասարակության մեջ տարածելու նպատակով։ Ավելի քան  2000 քարտեզներ բաժանվել են Հայաստանի 18 մարզերի դպրոցների, ընկերությունների, անհատների:

Հանդիպման ընթացքում հանրությանը  կներկայացվի ggg.amot.am կայքը, որը նախատեսված է հայտնաբերելու այն ընկերություններին, որոնք օգտագործում են ՀԽՍՀ ժամանակաշրջանի քարտեզներ, վեր հանելու պաշտոնական և պետական փաստաթղթեր, որոնք հիմնված չեն ՀՀ Անկախության հռչակագրին:

Միջոցառումը տեղի կունենա Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.30-ին, Մերգելյան ինստիտուտի ԴիջիԹեք Էքսպո տաղավարի N 1 սրահում: Բանախոսներն են՝ Կարեն Վարդանյան, ԻՏՁՄ գործադիր տնօրեն, Վահագն Պողոսյան, Ինստիգեյթ ՓԲԸ գլխավոր ինժեներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ