03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որոշողը ՀՀ իշխանությունն է. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, որևէ կերպ չի կարող հանգեցնել նրան, որ Արցախում նույնպես տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ, առավել ևս` Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ իշխանությունները կազմակերպեն միասնական հանրաքվե: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ հայտարարությունը որևէ կերպ չի կարող կապ ունենալ Արցախում ևս Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ:

Ըստ նրա` կատարել Արցախում սահմանադրական փոփոխություններ, թե ոչ, սակայն իրականում որոշում են Հայաստանի իշխանությունները: Արձագանքելով մեր դիտարկմանը, որ հաճախ Արցախի իշխանությունները ՀՀ կառավարության կողմից ընդունված օրենքները բերում են Արցախ և առանց փոփոխության դակում` քաղաքագետը նշեց, որ գուցե գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որոշ օրինագծեր ընդօրինակվեն, սակայն Սահմանադրությունը փոքր-ինչ այլ հարթության վրա է գտնվում:

Չնայած դրան` քաղաքագետը չի բացառում, որ եթե Հայաստանի իշխանությունները նպատակահարմար գտնեն, ապա կարող են նաև փոփոխության ենթարկել Արցախի Սահմանադրությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ