17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մուսուլմանին սպանել են տավարի միս ուտելու համար

Հնդկաստանի գյուղերից մեկում գազազած ամբողը քարերով ծեծելով սպանել է մի տղամարդու, քանի որ լուրեր էին տարածվել, թե վերջինի ընտանիքը տավարի միս է կերել:

Համագյուղացիների զոհն է դարձել 50-ամյա մուսուլման Մուհամեդ Ահլաքը, որի վրա հարձակվել են իր իսկ տանը, հայտնում է BBC-ն:

Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է, լրջորեն վնասվել է նաեւ նրա 22-ամյա որդին, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է:

Ոստիկանները 6 հոգու են ձերբակալել: Մինչ այդ, սպանվածի ընտանիքը հայտարարում է, թե սուտ են այլն լուրերը, իբրեւ նրանք տավարի միս են կերել: Նրա 18-ամյա դուստրն ասել է, որ իրենց անհիմն են մեղադրել, եւ որ իրենք տան եղած ողջ միսը ուղարկել են փորձաքննության, որպեսզի ապացուցեն, որ տանը միայն ոչխարի միս է եղել:

Հարկ է նշել, որ Հնդկաստանում խստիվ արգելված է տավարի միս ուտելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ