12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Հայտնի գիտնականը խանդի պատճառով թունավորել է կնոջը

ԱՄՆ-ում հետաքննվում է մի սպանություն, որը կատարվել է “գիտական շրջապատում”: Հաշվեհարդարի միջոցը հետեւյալն է եղել. զոհին թունավորել են` ցինաիդի մահացու չափաքանակը վիտամինների կոկտեյլի մեջ լցնելով, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Սպանության մեջ մեղադրվում է երկրում հայտնի գիտնական-բժիշկ Ռոբերտ Ֆերանտեն, ով աշխատում է Պիտսբուրգի համալսարանում: 64-ամյա տղամարդը, ով համարվում է շարկո հիվանդությունը բուժող առաջատար մասնագետն ԱՄՆ-ում, սեփական կնոջն […]

Հայ-վրացական նոր թատերական նախագիծ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում «Գամարջոբա մամա».

2012-ի հոկտեմբերին Գյումրու դրամատիկական թատրոնը տոմսերի վաճառքի ու լեփ-լեցուն դահլիճի միանգամից մի քանի աննախադեպ ցուցանիշ էր սահմանել. ներկայացումը, որն ազդարարել էր Գյումրու դրամատիկականի 147-րդ թատերաշրջանի բացումը եւ որի տոմսերն սպառված էին առաջնախաղից դեռ օրեր առաջ` բոլոր  օրերի ներկայացումների համար, հայ-վրացական համատեղ ներկայացում էր: Թատերասեր հանդիսատեսն ու անգամ նրանք, ովքեր չէին հասցրել տոմսեր հայթայթել մինչ օրս […]

D վիտամինը հղիներին հարկավոր չէ

Բրիստոլի համալսարանի բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ D վիտամինի մակարդակը հղիների օրգանիզմում չի ազդում երեխայի առողջության վրա: Ուսումնասիրության է ենթարկվել շուրջ 4 հազար կին: Հետազոտության արդյունքում մասնագետները գնահատել են D վիտամինի մակարդակը հղիների արյան մեջ, գրում է “РБК”-ն: Նրանք ստուգել են ոսկրանյութի պարունակությունը եւ մինչեւ 9 տարեկան երեխաների ոսկորների ամրությունը: Մասնագետների խոսքով` D վիտամինի ցածր […]

Հանգստյան օրերին ԼՂՀ ուժերը լռեցրել են հակառակորդի ինտենսիվ նախահարձակ գործողությունները

Հանգստյան օրերին ադրբեջանական բանակիստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:   ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ,  ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից`համապատասխանաբար 9 և 20 արկ և […]

՛՛Հատուկ անասունների համար՛՛. Մելիք-Ադամյան տանող ճանապարհին /օրվա կադր/

Քաղաքական հարթակներից հնչող հայհոյանքն ու վիրավորանքի չափաբաժինը սովորական են դարձել հայաստանցու համար: Բայց որ հասարակական անհանդուրժողականությունը, իրար կոկորդ կրծելու պատրաստակամությունը հատում է չարության պատկերացրած սահմանը, չափազանց վտանգավոր է դառնում հենց հասարակության համար: Henaran.am-ի ֆոտոխցիկի արձանագրած կադրի մեկնաբանությունը Խանջյանից Մելիք-Ադամյան տանող ճանապարհին՝ թողնում ենք ընթերցողին: 

Ավտոթար Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հուլիսի 26-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 56 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի Տ2708 և «ԶԵԹ» տաքսի ծառայությանը […]

Մահացել է Ուիթնի Հյուսթոնի 22-ամյա դուստրը /ֆոտո/

Մահացել է հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, գրում է Gazeta.ru-ն: Հիշեցնենք, որ 22-ամյա Քրիստինան վերջին ամիսների ընթացքում գտնվում էր կոմայի մեջ, նրան հայտնաբերել էին իր տան լոգարանում` անգիտակից վիճակում։  «Նա վերջապես հանգիստ է։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեծ սիրո և աջակցության համար, որը եղել է այս վերջին ամիսների ընթացքում»,- ասել […]

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 26-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Ծերեթելու փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի