17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտոթար Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հուլիսի 26-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 56 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի Տ2708 և «ԶԵԹ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սանի» մակնիշի 590 OV 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել ուղևորներ` 1962 թ. ծնված Ն. և 1992 թ. ծնված Ս. Պ.-ները: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ