13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Համահայկական խաղերի ջահը Սարդարապատում

Այսօր` հուլիսի 25-ին, Սարդարապատի հուշահամալիրի մուտքի հրապարակում տեղի է ունեցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Այս ջահը վառվել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում և անցնելով հայկական Ջավախքով՝ տարվել Գյումրի, ապա Ախուրյան և Արաքս գետերի ափերով բերվել Սարդարապատ։ Միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի […]

Սև գրիչով բացահայտում է մարդկային հոգին.արտառոց արվեստի լեզուն/վիդեո/

Երևակայությանը միձուլված հետաքրքրասիրությունը Վարդան Հովակիմյանին մղեց ստեղծագործելու մի ժանրում, որը Հայաստանում դեռևս անհայտ էր: «Ես նայել եմ ինտերնետով, էնտեղ համաշխարհային նկարիչների ցանցեր կան,  ու ես նկատեցի, որ դրսում գրիչով աշխատանքներ կան, իրենց մոտ հիմնականում գելով գրիչներ են, իսկ ես նկարում եմ սովորական սև միջուկով գրիչով: Սա ասեցի, քանի որ գելով գրիչը ավելի փափուկ է ու […]

Չորս երեխաներ, որոնք կարոտ են հայրենիքին /վիդեո/

Վարդան Յուսուֆյանը Հայաստանից հեռացել է, երբ ընդամենը 4 տարեկան էր: Նրա համար միշտ կարևոր է եղել հայերն լեզվի ու հայ մշակույթի պահպանումը ընտանիքում:Մեզ հետ զրույցում Յուսուֆյանը նշեց, որ իր 4 երեխաներն էլ խոսում են հայերեն, չնայած երբեք հայրենիքը չեն տեսել: Յուսուֆյանը երազում է զույգ որդիներին՝ Հարութին և Վահանին Հայաստան բերելու մասին:Այդ մասին խոսելիս նա չի […]

Արտաշատի ջրանցքից գտել են 2 տարեկան երեխայի դիակը

Քիչ առաջ գտել են Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ` 2013 թ. ծնված Կամո Հայրապետյանի դիակը: Երեխան  2 տարին լրացել էր 2 օր առաջ: Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 25-ին, ժամը 12.10-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում կորել է Կ. Հ.-ը. հնարավոր է, որ երեխան ընկել է Արտաշատի ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի […]

Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

  Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Ողջունելով հյուրին Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների […]

Պատմության մեջ առաջին անգամ բժիշկները մահացած սիրտ են փոխպատվաստել

Մեծ Բրիտանիայի վիրաբույժները պատմության մեջ առաջին անգամ մահացած սիրտ են փոխպատվաստել հիվանդին, հայտնում է The Guardian-ը: Նման վիրահատությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի ավելի շատ փոխպատվաստումներ լինեն, ինչը կօգնի ավելի շատ մարդկանց կյանքեր փրկել:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին

Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ  Բելգիայի  Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն […]

Ողորմի՛ր, Տեր Աստված

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։ Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի