Սև գրիչով բացահայտում է մարդկային հոգին.արտառոց արվեստի լեզուն/վիդեո/
Երևակայությանը միձուլված հետաքրքրասիրությունը Վարդան Հովակիմյանին մղեց ստեղծագործելու մի ժանրում, որը Հայաստանում դեռևս անհայտ էր:
«Ես նայել եմ ինտերնետով, էնտեղ համաշխարհային նկարիչների ցանցեր կան, ու ես նկատեցի, որ դրսում գրիչով աշխատանքներ կան, իրենց մոտ հիմնականում գելով գրիչներ են, իսկ ես նկարում եմ սովորական սև միջուկով գրիչով: Սա ասեցի, քանի որ գելով գրիչը ավելի փափուկ է ու դրանով նկարելը հեշտ է»,-մեզ հետ զրույցում պատմեց նկարիչը:
Հովակիմյանը մասնագիտությամբ դերասան է և բոդիբիլդինգի մարզիչ , սակայն դեռ մանկուց նրան միշտ ուղեկցում էր կերպարվեստը: Մարդկանց հոգիները պեղելու ու կնճիռների ստվերից կենսագրություն մատուցելու կերպը՝ դարձավ նրա ստեղծագործությունների հավատամքը:
«Ballpoint Art» ոճի 50 աշխատանքով նկարիչը բացեց իր առաջին ցուցահանդեսը: Այն բացվեց «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում:
«Ցուցահանդեսին ներկա մի կին հուզվեց, ինքը հիշեց իր տատիկի ու մամայի ձեռքերը: Ես շատ եմ սիրում դիմանկարներ նկարել: Իրենց հոգու աշխարհն եմ ուզում ցույց տալ ու անցած ճանապարհը»,-նշեց Վարդան Հովակիմյանը:
Նկարիչը մտածել է նաև մարդու մաշկի վրա նկարելու մասին ու իր արվեստի ճանապարհին դեռ բավականին անելիք ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: