13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Երիտասարդը նրա համար է, որ փորձարկումներ անի ու ինքն իրեն դրսևորի. Հայրիկյանը կողմ թե՞ դեմ է /վիդեո/

«Երիտասարդը նրա համար է, որ փորձարկումներ անի ու ինքն իրեն դրսևորի: Պոռթկումներ ունեցան , լավ էր: Ուրախալի էր, որ իրենք պոռթկումների ընդունակ են: Պոռթկումների միջից կարող են նաև որոշ հետևողկան գործողություններ ծնվել կամ չծնվել»,-Henaran.am-ի հետ զրույցում, Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ երիտասարդների իրականացրած նստացույցին անդրադարձավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը մանրամասնեց ասելիքը թերահավատորեն վերաբերվելով պայքարի սոցիալական […]

ՁՄԵՐՈՒԿ. մի՞րգ, թե՞ հատապտուղ

“Ձմերուկը միրգ է”,- կասեք դուք, մյուսները կասեն՝ հատապտուղ է: Իսկ ես կզարմացնեմ և՛ ձեզ և՛ մյուսներին ու կպնդեմ, որ այն պատկանում է դդմազգիների ընտանիքին:   Օգտակար հատկություններ Հրաշք այս պտուղը, որն 80-90% բաղկացած է ջրից կարող է ոչ միայն լավ հագեցնել ծարավն այս ամառային շոգ օրերին, այլ նաև լի է տարբեր տեսակի օգտակար հանքային նյութերով, միկրոէլեմենտներով, վիտամիններով: […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 27-ին ժամը 8.00-ից մինչեւ ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի, Արին Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ 24.07.2015թ. 

Նախագահը Դիլիջանում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ: Մինչ հանդիպումը, Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի […]

Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 2015 թվականի հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. հարակից փողոցներից շրջանաձև երթևեկության […]

Ինչ կա կառավարության որոշումների տողատակում. թիրախում մարզերի համաչափ զարգացումն է

Կառավարության հուլիսի 23-ի նիստում ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացվեց ավելի քան 973 միլիոն դրամ: Գաղտնիք չէ, որ շատ մարզերի, այդ թվում՝ Տավուշի մարզի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհներ գտնվում են անմխիթար վիճակում: Հատկացված գումարը թույլ կտա որոշակիորեն բարելավել մարդկանց տեղափոխությունը համայնքից համայնք, դյուրինացնել դեպի շուկա մթերքների առաքումը, դեպի տուրիստական […]

Սեյրան Օհանյանի հորդորը Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը: «Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն […]

Հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում  ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։  2015 թվականին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 11 հազար հեկտարով։ Հուլիսի 24-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով  շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։ Արարատի և Արմավիրի մարզերում  հացահատիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի