17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում  ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։

 2015 թվականին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 11 հազար հեկտարով։

Հուլիսի 24-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով  շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։

Արարատի և Արմավիրի մարզերում  հացահատիկի բերքահավաքի  աշխատանքները գրեթե ավարտվել են, միջին բերքատվությունը ոռոգելի տարածքներում  կազմել է 43-47ց/հա, առանձին դեպքերում` 50-60 ց/հա և ավելի։

Հանրապետության մյուս մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ