11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2015

Ծխելը շիզոֆրենիա է առաջացնում. նոր բացահայտում

Բրիտանացի գիտնականները նոր ու հետաքրքիր բացահայտում են արել: Նրանք պարզել են, որ ծխախոտի արտադրանքում պարունակվող քիմիական միացությունները կարող են մարդու մոտ այնպիսի հոգեկան խանգարումների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսին շիզոֆրենիան Է, գրում է “Газета.ру”-ն: Բժիշկները հանգել են եզրակացության, որ այն մարդկանց 57 տոկոսը, որոնց մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարման առաջին նշանները, կանոնավորապես ծխախոտ են ծխել: Բացի […]

Հարսանիքն ավարտվել է փեսայի ձերբակալությամբ, հարսի` ուղեղի ցնցումով

Շվեդական հարսանիքն ավարտվել է փեսացուի ձերբակալությամբ: Տղամարդուն մեղադրում են հյուրերին ծեծելու եւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Փեսացուն իրեն ոչ պատշաճ է սկսել պահել պսակադրությունից հետո կազմակերպված խնջույքին: Ականատեսները պատմել են, որ նա հյուրերի վրա աթոռներ եւ այլ առարկաներ է նետել: Հյուրերն ստիպված են եղել ոստիկանություն կանչել, երբ նա բռունցքներով հարձակվել է մի քանի […]

Գիտնականները հայտնաբերել են Արեգակնային համակարգի պոչը

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Արեգակնային համակարգը, ինչպես եւ գիսաստղերը, պոչ ունի: Նման եզրակացության նրանք եկել են գիտահետազոտական IBEX արբանյակի օգնությամբ, որը նախատեսված է Արեգակնային համակարգի սահմանների եւ միջաստղային տարածության ուսումնասիրության համար:   Ինչպես տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը, պոչը ձեւավորում են 2 լիցքավորված մասնիկների արագ շարժվող հոսքերը`  արեւի վերին եւ ներքին մասերից լուսարձակվող,  ինչպես նաեւ […]

Ինչու են կանայք ավելի զգայուն ցավի նկատմամբ

Քչերը գիտեն, որ կնոջ մաշկի 1 քառ.սմ հատվածին բաժին է ընկնում 34 նյարդային մանրաթել։ Իսկ տղամարդկանց մոտ դա ընդամենը 17–ն է։ Այդ իսկ պատճառով, կանայք ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան տղամարդիկ։ Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն–ի ֆեյսբուքյան էջից  

Հայ երիտասարդների ճաշակից ու մակարդակից /վիդեո/

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու երգչուհի Լիլիթ Պիպոյանը զարմացած չեն, որ հայ երիտասարդը հավատարիմ է մնում իր ազգային երգին ու մշակույթին: Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հնչում էին ազգային, հայրենասիրական երգեր: Պիպոյանի խոսքով՝ սա ռաբիզ չէր, ժողովրդական երգեր էին, որոնք նաև միավորում էին:

Նորապսակներից բռնագրավել են հարսանեկան նվերները` պարտքերի դիմաց

Թաթարստանի Մենդելեեւյան շրջանում դատական կատարածուները նորապսակներից բռնագրավել են հարսանեկան նվերները եւ թույլ չեն տվել հարսանեկան ճամփորդության մեկնել: Պարզվել է, որ դրա պատճառ է դարձել այն փաստը, որ նորապսակները չէին մուծել հարկերը: Ընդհանուր առմամբ ամուսինները 108 հազար ռուբլի պարտք են ունեցել: Արդյունքում` կալանքի տակ են հայտնվել նրանց նվիրած կենցաղային տեխնիկան` հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, լվացքի մեքենան եւ […]

«ԿամԱԶ»-ը բեռնաթափման ժամանակ շրջվել է ձորը

Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ կայանված վիճակում, բեռնաթափման ժամանակ, շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի