Նախագահն ընդունել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին: Ընդգծելով, որ հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, և երկու ժողովուրդները բազում […]