18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընդդիմադիր պատգամավորները Մալդիվներ չեն գնալու, իսկ ո՞ւր

«Նախ 7 օր այց ունեմ Արևմտյան Հայաստանում հանգիստ անցկացնելու համար` համահայկական ջահը ես եմ բերելու: Քանի որ համահայկական խաղերի ժամանակ կլինեմ Երևանում, դրանից հետո մոտ 10 օր հանգստի շրջանում կլինեմ՝ կամ իմ ծննդավայրում, կամ մորս բնակավայրում»,- Henaran.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հանգստի վերաբերյալ մեր հարցին: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը ծնվել է ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 

ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հանգստանալու է հայրենի քաղաքում՝ Գյումրիում: ՕԵԿ մեկ այլ պատգամավոր Մհեր Շահգելդյանը դեռ չգիտի էլ՝ կհանգստանա, թե չէ: «Սկսենք այդտեղից, որովհետև, որպես կանոն, քիչ եմ հանգստանում, բայց եթե հանգստանամ՝ ամենայն հավանականությամբ Հայաստանում՝ Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր, Ղարաբաղ միգուցե:

Ընտրությունը մեծ է, Ղարաբաղ եմ ուզում մի քանի օրով տանեմ տղաներիս, որոնք դեռ փոքր են»,- ասաց նա: Հարցին, թե նման հանգիստն են նախընտրում միջոցները խնայելու համար՝ նշեց, թե միջոցների խնայել-չխնայելու խնդիր չկա: «Իհարկե, Մալդիվյան կղզիներ չեմ գնում, բայց գերադասում են ավելի շատ Հայաստանում հանգստանալ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ