11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2015

Ինչով է Ապարանում զբաղված ամենակրեատիվ պատգամավորը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է.  «Թորել եմ 14 տեսակի օղի։ Ես միրգ չեմ առնում թորելու համար, այլ վայրի խնձոր, ալոճ, պանդա, սալոր, գիլաս…»,– բացատրեց ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասով։ Քանի՞ լիտր եք թորում տարեկան։ «Հազար»։ Այդքան էլ խմո՞ւմ եք։ «Ես չէ, հյուրեր շատ-շատ եմ ունենում, բոլորը տանս տեղը գիտեն, բոլորը հաճույքով գալիս են […]

Ճնշումները չեն դադարում. Հրապարակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Կապանի նախկին քաղաքապետի եղբոր և նրա հարազատների վրա ճնշումները չեն դադարում։ Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակումով պատերազմը չի ավարտվել։ Այժմ էլ Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր՝ այդ թվում՝ վաղուց փակված գործերի շրջանակներում։ Թերևս փորձում են վախի մթնոլորտ ստեղծել և թույլ չտալ անկանխատեսելի քայլեր անել, […]

Հայաստանի քաղաքական կյանքում աննախադեպ երևույթ է գրանցվել. 168 ժամ

Հայաստանի քաղաքական կյանքն աստիճանաբար մտնում է արձակուրդային սեզոն, թեև մինչ այդ էլ առանձնապես աչքի չէր ընկնում։ Այս տարի քաղաքական արձակուրդից առաջ սովորական դարձած ավանդույթը կոտրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքական բողոքի ակցիաները, որոնք մի կողմից՝ ստվերեցին առանց այն էլ կիսաստվերում գործող քաղաքական կուսակցություններին, մյուս կողմից՝ ցույց տվեցին վերջիններիս դերի անկումը երկրի հասարակական–քաղաքական կյանքում։ Այս տարվա […]

Վտանգ, որի մասին շատ քիչ է խոսվում. Ժամանակ

«Ժամանակը» վերլուծում է. Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման մոդելի փոփոխությունը կհանի «առաջին դեմքի» պաշտոնի սահմանափակումները, և եթե ներկայումս նախագահի պաշտոնին երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց հետո կա սահմանափակում, ապա վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնի դեպքում դա չի լինելու: Այստեղ, իհարկե, հասկանալի է, որ ընտրական մանդատի, ներկայացուցչականության խնդիրը, տրամաբանությունն է փոխվում, և մանդատը ստանում է արդեն ոչ թե […]

Քրեական հեղինակություն քանաքեռցի Տուին տարել են ոստիկանություն. Ժամանակ

 «Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ Երևանի Մաշտոցի պողոտայից ոստիկանություն են տարվել հայտնի քրեական հեղինակություն քանաքեռցի Տուին և  իր շքախմբին։ Նշված փողոցում ոստիկանները կանգնեցրել են «BMW» մակնիշի երկու մեքենա, որոնցից մեկի մեջ Տուն է եղել, մյուսին իր ընկերները։ Այդ պահին ոստիկանների ու նրանց միջև քաշքշուկ է սկսվել, քանի որ Տուն ու իր շրջապատը չեն ենթարկվել հրահանգներին։ Սակայն քիչ […]

«Տիգրան Խզմալյանը մանկապիղծ է». գրված էր թռուցիկում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է.  «Մեր թղթակիցը երեկ ականատես է եղել, որ Իսրայելյան փողոցում գտնվող շենքերից մեկի կամարանոցում թռուցիկ է փակցված՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի նկարով: Թռուցիկում գրված էր, որ Տիգրան Խզմալյանը մանկապիղծ է ու թուլություն ունի երիտասարդ տղաների նկատմամբ:  Խզմալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում նման թռուցիկների առկայության մասին ու կարծում է, […]

Կխախտեն Տիգրան Սարգսյանի ավանդույթն 1-ին անգամ. Հայկական ժամանակ

Գալիք երկուշաբթին առաջաին մեռելոցն է 2009 թվականից սկսած, որը կլինի աշխատանքային: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք կառավարությունը առանձին որոշումներով  բոլոր մեռելոցները հայտարարում էր ոչ աշխատանքային: Հուլիսի 13-ի համար կառավարությունը որոշում չի կայացրել: Սարգսյանի հրաժարականից հետո հարցը բազմիցս է քննարկվել, բայց ոչ աշխատանքային մեռելոցների ավանդույթը խախտվում է 1-ին անգամ:

Հուլիսի 15-ին. Հայկական ժամանակ

Սահմանադրական բարեփոխումների տեքստը հրապարակվելու է մաս–մաս։ Հուլիսի 15-ին կհրապարակվի նախագծի առաջին 7 գլուխը։ Հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին փոփոխությունների ամբողջական տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին։ Սարգսյանի կողմից հավանության արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը օգոստոսին կուղարկվի Ազգային ժողով։ Երեկ առավոտյան տեղի ունեցած՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նիստից հետո «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ, ԵՊՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի