18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչով է Ապարանում զբաղված ամենակրեատիվ պատգամավորը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. 

«Թորել եմ 14 տեսակի օղի։ Ես միրգ չեմ առնում թորելու համար, այլ վայրի խնձոր, ալոճ, պանդա, սալոր, գիլաս…»,– բացատրեց ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասով։ Քանի՞ լիտր եք թորում տարեկան։ «Հազար»։ Այդքան էլ խմո՞ւմ եք։ «Ես չէ, հյուրեր շատ-շատ եմ ունենում, բոլորը տանս տեղը գիտեն, բոլորը հաճույքով գալիս են դեգուստացիայի»։

Տարբեր օղիներ խառնո՞ւմ են։ «Բացարձակ չի խանգարում, եթե օղին ճիշտ է թորված, հլը ավելի հետաքրքրիր է դեգուստացիայով հասկանալ որն ինչ համի է։ Փաստորեն, Ձեզ նվիրում եք դեգուստացիոն գործընթացներին։ «Կարծում եմ, սա այն ռեալ գործն է, որի արդյունքները ես ակնառու տեսնում եմ, ի տարբերություն խորհրդարանում մեր աշխատանքի»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ