Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց Ազատության հրապարակում

Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում հայտարարեց Սանասարյանը: «Հացադուլ եմ հայտարարում, որն ուղղված չէ Հայաստանի իշխանություններին,այլ ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Հացադուլը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց կարողանանք դիմագրավել ոստիկանական պատնեշին»,-իր խոսքում ընդգծեց Դավիթ Սանասարյանը:: […]