21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչքանո՞վ է պահանջված ՀՀ-ՌԴ վարչապետների հանդիպումը

Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:

 

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել նաև ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:

 

ՌԴ և ՀՀ տնտեսական կապերը բավականին խորն են` սկսած նրանից, որ երկու երկրները գտնվում են նույն տնտեսական միավորման մեջ, որը իր մեջ ներառում է ինչպես ապրանքների այնպես էլ մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարջ: Երկրները իրար հետ փոխկապակցված են նաև բիզնես հարթության մեջ, մասնավորապես ՀՀ-ում ներկայում գործունեություն է ծավալում մոտ 3000 ռուսական կապիտալով ընկերություն, իսկ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով աշխատում է 500 հազ. մինչև 1 մլն. ՀՀ քաղաքացի, որոնք ընդհանուր առմամբ ՌԴ համար ստեղծում են մոտ 40 մլրդ. դոլարի ՀՆԱ:

 

Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառությունը և դրամային շրջանառությունը պետք է հասնի զգալի ծավալների: Այս համատեքստում կարևոր է նշել նաև, որ ՌԴ հանդիսանում է ՀՀ թիվ մեկ առևտրային գործընկերը, որի հետ առևտրաշրջանառությունը տարբեր տարիներին կազմել է ՀՀ արտաքին առևտրի մինչև 25%: Սակայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը նվազել է գրեթե 50%-ով, և կազմել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 15.6%-ը:

 

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազումը ունի իր պատճառները, որոնցից ամենակաևորը դա ՌԴ ռուբլու արժեզրկումն է դրամի նկատմամբ, որի հետևանքով ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումը որոշ արտահանողների համար դարձել է անշահավետ, որն էլ դարձել է արտահանուման կրճատման պատճառ: ՌԴ ռուբլու արժեզրկման երկրորդ հետևանքը եղել է այն, որ ՌԴ-ից ոչ առևտրային նպատակով ՀՀ փոխանցվող գումարները դրամային արտահայտությամբ նվազել են, որի հետևաքով և նվազել է ՀՀ ներքին առևտրաշրջանառությունը, իսկ դրա հետևանքով էլ նվազել է ներմուծումը: Եվ այս տեսակետից շատ կարևոր է արագ արձագանքել խնդրին և փոխշահավետ լուծումներ գտնել, քանի որ խնդրից բխող հետևանքները վնասում են և ՌԴ տնտեսությանը և ՀՀ տնտեսությանը:

 

Հանդիպման ընթացքում վարչապետները քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ էներգետիկ ոլորտը ունի ամենասերտ կապերը ՌԴ հետ, քանի որ ՀՀ ներմուծվող ածխաջրածնային ռեսուրսների մեծ մասը ներկրվում է ՌԴ-ից, իսկ ռուսական ընկերությունները հանդիսանում են ՀՀ էներգետիկ ոլորտի երկու բաշխիչ ընկերությունների սեփականատերերը:

 

ՀՀ էներգետիկ ոլորտում դեռ նախորդ տարվանից կուտակվել են մի շարք հարցեր, որոնցից են ՀՀ ներմուծվող գազի գնի իջեցումը, ՀԷՑ-ում առկա խնդիրները և ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորումը: Այս երեք խնդիրներն էլ ներկայում շատ կարևոր են ՀՀ տնտեսության համար` հետագա թանակացումները զսպելու և բիզնես ոլորտի գրավչությունը պահպանելու տեսանկյունից և շատ կարևոր է այս հարցերի շուտափույթ պարզաբանումը և անորոշությունից բխող ռիսկերից խուսափելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ