29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեյրան Օհանյանի հորդորը Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը:

«Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար ու կպաշտպաներ իր հայրենիքը: Մենք մտածում ենք, որ նրանք զբաղվում են «կառուցողական» խնդիրներով, բայց իրենք փոխանակ քարը քարի վրա թողնեն, փորձում են չթողնել»,-նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը շփման գծում լարվածություն ստեղծելով՝ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել:

«Հակառակորդի հետ հարաբերություններում, նաև շփման պայմաններում մի բան ենք նկատել, որ նա սահմանին լարվածության ստեղծմամբ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել կամ կորզել»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Նախարաը փաստեց, որ  Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը կարող են հաջողությունների հասնել միայն երկխոսության, փոխադարձ հասկացողության, շփման գծում վստահության պայմանների ստեղծման, նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում. «Պետք է զերծ մնանք ուժի կիրառումից, եթե ուզում ենք լուծել հարցը, քանի որ պետք չէ ուժ կիրառել, այլ պետք է  վստահության մթնոլորտ ստեղծել»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ