12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին

Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի պարոն նախագահ,

Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ  Բելգիայի  Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն այն բարձր արժեքներին, որոնք  դավանում է ողջ Բելգիայի ժողովուրդը:

Ընդունեք խնդրեմ, hարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ