20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

D վիտամինը հղիներին հարկավոր չէ

Բրիստոլի համալսարանի բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ D վիտամինի մակարդակը հղիների օրգանիզմում չի ազդում երեխայի առողջության վրա: Ուսումնասիրության է ենթարկվել շուրջ 4 հազար կին:

Հետազոտության արդյունքում մասնագետները գնահատել են D վիտամինի մակարդակը հղիների արյան մեջ, գրում է “РБК”-ն: Նրանք ստուգել են ոսկրանյութի պարունակությունը եւ մինչեւ 9 տարեկան երեխաների ոսկորների ամրությունը: Մասնագետների խոսքով` D վիտամինի ցածր մակարդակ է գրանցվել մուգ մաշկով կանանց մոտ, ինչես նաեւ նրանց, ովքեր ծխել են հղիության ընթացքում: Ընդ որում, զգալի կապ` մոր օրգանիզմում պարունակվող D վիտամինի եւ երեխայի ոսկրանյութի միջեւ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ գիտնականները նշում էին հղիների սննդակարգում D վիտամին ներառելու անհրաժեշտության մասին: Մասնագետները ենթադրում էին, որ դա օգնում է երեխայի ոսկորների ամրապնդմանը: 

D վիտամինը կարգավորում է կալցիումի քանակն օրգանիզմում, ինչն էլ նպաստում է ոսկորների եւ ատամների առողջ մնալուն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ