21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մահացել է Ուիթնի Հյուսթոնի 22-ամյա դուստրը /ֆոտո/

Մահացել է հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ 22-ամյա Քրիստինան վերջին ամիսների ընթացքում գտնվում էր կոմայի մեջ, նրան հայտնաբերել էին իր տան լոգարանում` անգիտակից վիճակում։ 

«Նա վերջապես հանգիստ է։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեծ սիրո և աջակցության համար, որը եղել է այս վերջին ամիսների ընթացքում»,- ասել է աղջկա ընտանիքը։

Քրիստինայի հարազատները դեռեւս մեկ ամիս առաջ էին որոշել դադարեցնել բուժումը, քանի որ բժիշկները խոստովանել էին, որ անզոր են։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ