Հայտնի գիտնականը խանդի պատճառով թունավորել է կնոջը
ԱՄՆ-ում հետաքննվում է մի սպանություն, որը կատարվել է “գիտական շրջապատում”: Հաշվեհարդարի միջոցը հետեւյալն է եղել. զոհին թունավորել են` ցինաիդի մահացու չափաքանակը վիտամինների կոկտեյլի մեջ լցնելով, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:
Սպանության մեջ մեղադրվում է երկրում հայտնի գիտնական-բժիշկ Ռոբերտ Ֆերանտեն, ով աշխատում է Պիտսբուրգի համալսարանում: 64-ամյա տղամարդը, ով համարվում է շարկո հիվանդությունը բուժող առաջատար մասնագետն ԱՄՆ-ում, սեփական կնոջն է մատուցել թունավոր ըմպելիքը:
Հանցագործ գիտնականը ցինիկաբար համոզել է 41-ամյա Օտեմ Քլյայնին, որ կոկտեյլը կօգնի նրան երեխա ունենալ: Ի դեպ, զոհը ղեկավարում է նույն համալսարանի կանանց նյարդաբանական բաժանմունքը: Թույնը խմելուց հետո, կինն անմիջապես վատ է զգացել: Նրան հոսպիտալացրել են, իսկ 3 օր անց Օտեմը մահացել է: Բժիշկները նրա արյան մեջ ցինաիդ են հայտանբերել: Քննիչները պարզել են, որ թույնը համալսարանի լաբորատորիայից վերցրել է Ֆերանտեն:
Նշվում է, որ սպանության դրդապատճառը կարող էր խանդը լինել: Ֆերանտեն կասկածում էր, որ կինը կապված է բոստոնցի գործընկերներից մեկի հետ: