ՀԾԿՀ-ն հոսանքի սակագնի հարցով հրավեր-առաջարկներ կուղարկի խորհրդատվական 5 ընկերության

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր կայացած նիստում հաստատել է ՀԾԿՀ–ին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը, այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ կայքը։ Սույն որոշումն ընդունվել է` հաշվի առնելով 2015–ի հունիսի 27-ին ՀՀ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության […]