Օլգա Այվազյանի նոր լուսանկարները

Ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի` բազմահազար իրանահայեր ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Իրան` Սուրբ Թադեի եկեղեցի: Այս տարվա ուխտագնացությունը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուխտագնացության ավարտին եկեղեցում մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն` ի պատիվ Համահայկական ամառային 6-րդ խաղերի: Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված Սփյուռքը խորհրդանշող ջահը […]
Հակասիայում ճանապարհային ոստիկան Ալեքսանդր Կոսոլապովը, վտանգելով սեփական կյանքը, փրկել է երեխաներին, ովքեր ճամբարից էին վերադառնում: Աշակերտներով լի ավտոբուսին հանդիպակաց մեքենա է դուրս թռել: Ճանապարհային ոստիկանը, նկատելով սա, իր մեքենայով դուրս է եկել մեքենայի դեմ, որպեսզի փրկի երեխաներին: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, այժմ ոստիկանները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Երեխաների ծնողները շնորհակալական բացիկներ […]
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտնում է. Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես. Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել: Բարձրացված […]
Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 476.44 դրամ, վաճառքը՝ 479.99 դրամ: Եվրոյի առքը կազմում է 524.60 դրամ, վաճառքը՝ 534.12 դրամ: Ռուբլին կարելի է առնել 7.89 դրամով, վաճառքը 8.24 դրամ է:
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ: Երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, […]
Հրադադարի ռեժիմն այս օրերին ակտիվ խախտվում է: Ինչ արժեն միջազգային հանրության ջանքերը, եթե նախագահների մակարդակով կայացած հանդիպումների, կողմերին ուղղված ԵԱՀԿ ղեկավարների խաղաղասիրական ուղերձների ֆոնին չի մեղմվում Բաքվի ռազմատենչ կեցվածքը: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով՝ նրանք 94 թվից սկսած նույն գործողություններն անում են: ՛՛Մարդիկ լուծում են քաղաքական խնդիր: Ամեն կերպ ուզում են աշխարհին համոզել, որ […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` […]