20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքան է շարունակվելու ՛՛բլեֆը՛՛

Հրադադարի ռեժիմն այս օրերին ակտիվ խախտվում է:

Ինչ արժեն միջազգային հանրության ջանքերը, եթե նախագահների մակարդակով կայացած հանդիպումների, կողմերին ուղղված ԵԱՀԿ ղեկավարների խաղաղասիրական ուղերձների ֆոնին չի մեղմվում Բաքվի ռազմատենչ կեցվածքը: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով՝  նրանք 94 թվից սկսած նույն գործողություններն անում են:

՛՛Մարդիկ լուծում են քաղաքական խնդիր: Ամեն կերպ ուզում են աշխարհին համոզել, որ կոնֆլիկտը արյունալի է, չի հանգել, որ կոնֆլիկտը կարող է գնալով թեժանա՝ խանգարելով և վնասելով մի քանի երկրների շահերին և պահանջում են լուծել համաձայն նախկինում ընդունված որոշումների:

Իրենք դա են ուզում ապացուցած լինել և քանի որ մարդկային կյանքն Ադրբեջանի ղեկավարության համար ոչինչ չարժե, բացարձակ ոչինչ չարժե, նրանք դա անելու են, շարունակելու են՛՛,-համոզված է  պաշտպանության նախկին փոխնախարարը:

Վահան Շիրխանյանի խոսքով՝ մենք պետք է շատ զգոն լինենք ու կորուստներ չունենանք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ