17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արդարադատության նախարարությունը հայտարարում է

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/26002/)՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:

Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ` ցուցակ) հաստատվում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ (այսուհետ` արձանագրություն), թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ հասարակական կազմակերպություններն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությանը։

Ցուցակին ներկայացվող պարտադիր պահանջներն են`

1) ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ թեկնածուի կենսագրական տվյալների ներկայացում,

2) տեղեկատվություն թեկնածուի կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին:

Արձանագրության բնօրինակը, ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալների, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը հասարակական կազմակերպությունները (նրանց կազմից ընտրված հասարակական կազմակերպությունը) գրավոր դիմումով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա):

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի օգոստոսի 6-ը՝ ժամը 18:00-ն:

Հասարակական կազմակերպությունների կողմից թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքում նախարարության աշխատակազմն առաջարկում  է երկօրյա ժամկետում շտկել թերությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակը, թեկնածուների կենսագրական, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաև առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության հետ միասին հրապարակում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառնությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ