12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Թմրամիջոց են օգտագործել և թունավորվել

Մայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գարուշ Ե.-ն և 1987 թ. ծնված Արմեն Խ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարուշ Ե.-ն և Արմեն Խ.-ն թունավորվել են Շահումյան գյուղի մոտակայքում […]

Մենք հիշում ենք՝ ի տարբերություն ձեզ. Այվազյանը՝ Արամ Մանուկյանին

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչու են կառավարության բոլոր անդամները անմոռուկով գալիս հաշվետվություն ներկայացնում: «Էտ կառավարության որոշո՞ւմ է»,-հարցրեց նա: Այվազյանը հասցրեց միջամտել, թե ոչ միայն կառավարության անդմաներն են անմոռուկով. «Մենք հիշում ու պահանջում եք՝ ի տարբերություն ձեզ»,-հակադարձեց նա: Փոխնախարարն էլ հավելեց, թե […]

Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը մայիսի 29-30-ն այցելել էր ԼՂՀ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 29-30-ը  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի  գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի շրջանակում քննարկել են համագործակցության […]

Ինչու են գազալցակայանները պայթում

2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, բարձրացրեց գազալցակայաններում տեղի ունeցած դժբախտ դեպքերի հարցը. «Վերջին 10 օրում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի արդյունքում երկու հոգի մահացան, ուզում եմ Ձեր դիրքորոշումը իմանալ, ինչի՞ արդյունքում է դա եղել, և ի՞նչ հետևություններ եք անելու»,-նկատեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ գիտի խնդիրը […]

Ռոբերտ Նազարյանը չի ամաչելու

 «Չեմ կարող պատասխանել այն հարցին, որին իրավունք չունեմ պատասխանելու: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, նաև իշխանությունների հետ կքննարկենք, կասենք, որ մեր դիրքրոշումը հետևյալն է՝ սակագնի մեծությունը այսպիսին պետք է լինի, դրա համար պատկան մարմիններ կան կոչված՝ Աշխատանքի և սոցիալական նախարարությունից սկսած…. Պետք է իրենք վերլուծություններ անեն, և այդ վերլուծությունները կարողանան համարժեք քայլերով ներկայացնել»,-այսօր լրագրողների հետ […]

Մոսկվայում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի «Գորկի» այգում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Թե ովքեր են եղել մասնակիցները կամ ինչից է սկսվել մասսայական ծեծկռտուքը, առայժմ հայտնի չէ: Ականատեսները նկարահանել են միջադեպն ու տեղադրել համացանցում: Իրավապահ մարմինները դեպքի առթիվ քննություն են սկսել:

Բաջանաղն էլ պիտի խիստ պատասխանատվության ենթարկվի

«Հանձնաժողովն իր լիազորությունների առավելագույն սահմանն օգտագործելով նման որոշում կայացրեց՝ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակեց և պարտավորեցրեց կատարել քաղաքացիների պարտավորությունները, քանի որ խոսքը վերաբերում էր սպառողների շահերին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նշենք, որ ըստ մամուլի՝ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել «ՀԷՑ»-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ «ՀԷՑ»-ից […]

Մի քիչ զավեշտ է ստացվում

 Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն, այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, նկատեց, թե զավեշտի է վերածվել. գումարներ են հատկացվել դպրոցների վերակառուցման համար, և կարճ ժամանակ անց պարզվել է, որ այդ դպրոցները կրկին վերանորոգման կարիք ունեն: «Մի քիչ զավեշտ է ստացվում. դուք ասում եք՝ օբյեկտները մենք գնացել, նայել ենք, […]

Ժան Կլոդ Վան Դամի մարմնի զարմանալի ճկունությունն ու գեղեցիկ հնարքը /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը նկարահանվել է Volvo բեռնատարների գովազդային տեսահոլովակում, որտեղ ցուցադրել է մարմնի բացառիկ ճկունությունն ու ֆիզիկական լավ պատրաստվածությունը: Երկու բեռնատարների վրա նա գեղեցիկ հնարք է իրականացնում գովազդում, գրում է Газета.Ru-ն: 53-ամյա դերասանը սկզբում վախեցել է ընկնել, սակայն գովազդի հեղինակները վստահեցրել են, որ նման բան չի լինի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի