01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Բաջանաղն էլ պիտի խիստ պատասխանատվության ենթարկվի

«Հանձնաժողովն իր լիազորությունների առավելագույն սահմանն օգտագործելով նման որոշում կայացրեց՝ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակեց և պարտավորեցրեց կատարել քաղաքացիների պարտավորությունները, քանի որ խոսքը վերաբերում էր սպառողների շահերին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նշենք, որ ըստ մամուլի՝ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել «ՀԷՑ»-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ «ՀԷՑ»-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ:

«Ես իմ բաջանաղի գործունեությունից տեղյակ չեմ»,-ասաց նա՝ հավելելով. «Դա նույնն է, որ ման գաք մարդիկ, ու իմ բարեկամների, ընկերների շրջանում գտնեք մարդիկ, ովքեր բիզնեսով են զբաղվում, ու համարեք, որ ես մասնակցություն ունեմ այդ բիզնեսին: Դա լինի իմ բաջանաղը, ով ուզում է լինի, լինի իմ հարազատ եղբայրը, եթե օրենք է խախտել, պիտի խիստ պատասխանատվության ենթարկվի»:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ