24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու են գազալցակայանները պայթում

2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, բարձրացրեց գազալցակայաններում տեղի ունeցած դժբախտ դեպքերի հարցը. «Վերջին 10 օրում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի արդյունքում երկու հոգի մահացան, ուզում եմ Ձեր դիրքորոշումը իմանալ, ինչի՞ արդյունքում է դա եղել, և ի՞նչ հետևություններ եք անելու»,-նկատեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ գիտի խնդիրը կանոնակարգվում է ՏԿԱԻՆ և Էկոնոմիկայի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում:

Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց, որ ԱԳԼՃԿ-ների կանոնակարգման հստակ մեխանիզմ կա, որոնք գործում են Կառավարության ընդունած համապատասխան որոշումներով. «Ունենք որոշման կարգեր, որոնց վերահսկողությունը ՏԿԱԻՆ է սահմանում, միանշանակ ասել, թե ինչն է միջադեպի պատճառը, չեմ կարող, բայց այդ ոլորտում շատ խնդիրներ ունենք, պետք է նայել բոլոր բաց ու թույլ մասերը: Փոխնախարարը նաև հավելեց, որ ԱԳԼՃԿ-ների մասով շատ խիստ նորմեր են գործելու ԵՏՄ շրջանակներում, և 2016 թվականի հունվարի մեկից հետո դրա ազդեցությունը ակնհայտ կլինի:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե ինչո՞ւ է միշտ այդպես լինում, որ «դժբախտ դեպքերից հետո ենք սկսում հետ հայացք գցել». «Հիմա էլ պետք է սպասենք հունվարին, որ նոր խստացումները գործեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ