06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Նազարյանը չի ամաչելու

 «Չեմ կարող պատասխանել այն հարցին, որին իրավունք չունեմ պատասխանելու: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, նաև իշխանությունների հետ կքննարկենք, կասենք, որ մեր դիրքրոշումը հետևյալն է՝ սակագնի մեծությունը այսպիսին պետք է լինի, դրա համար պատկան մարմիններ կան կոչված՝ Աշխատանքի և սոցիալական նախարարությունից սկսած…. Պետք է իրենք վերլուծություններ անեն, և այդ վերլուծությունները կարողանան համարժեք քայլերով ներկայացնել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պատրա՞ստ է այն բողոքի ալիքին, որը հնարավոր է առաջանա իր հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում:

Ռոբերտ Նազարյանի կարծիքով՝ եթե հոսանքի սակագնում փոփոխություն լինի, ապա, Կառավարությունն ամենայն հավանականությամբ կգտնի հնարավոր միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով խավերին աջակցություն տրամադրվի: «Ես խոստանում եմ իմ ողջ ազգաբնակչությանը, որ իմ գործառույթների շրջանակում պետք է անեմ այնպիսի բան, որ էներգետիկան կարողանա շարունակել մնալ կայուն և կարողանա իր անվտանգ շահագործումն իրականացնել և կարողանա անընդհատ ձեզ էլեկտրաէներգիա մատակարարել. ես համոզված ասում եմ, որ ցանկացած սակագնի հայտ, որ ստանում եմ, ամենածանրը տանում են մեր հանձնաժողովի այն պատասխանատուները, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն սակագների հաշվարկի հետ»,-ասաց Նազարյանը:

Դիտարկմանը, թե արդյոք Դատախազությունը ՀԷՑ-ում անելի՞ք չունի, և արդյոք սեփականտիրոջ փոփոխություն չպիտի՞ լինի, Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Այն, որ մենեջմենթի հետ կապված խնդիրներ կան, դա փաստ է, բայց երբ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, հրապարակավ կհիմնավորենք, որ որևէ լումա վատ մենեջմենթի կամ թվացյալ փնթի աշխատանքով պայմանավորված մենք սակագնի մեջ չենք ներառելու. ներառելու ենք այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն պարտավոր ենք ներառելու»: Նազարյանը շեշտեց, որ իրենք կներկայացնեն իրենց հիմնավորումները, և եթե Դատախազությունը նպատակահարմար գտնի, որ այնտեղ անելիք կա, «թող անի»:

Հարցին՝ նպատակահարմա՞ր չէ արդյոք, որ «Էլեկտրական ցանցերն» ազգայնացվի, Ռոբերտ Նազարյանը շեշտեց, որ իրավասու չէ պատասխանել այդ հարցին, քանի որ Կառավարության լիազորությունների շրջանակում է: «Ես ամեն ինչ կանեմ, որ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ տարիներ հետո սերունդների առաջ իմ արածից չամաչեմ»,-ընդգծեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ