16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի քիչ զավեշտ է ստացվում

 Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն, այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, նկատեց, թե զավեշտի է վերածվել. գումարներ են հատկացվել դպրոցների վերակառուցման համար, և կարճ ժամանակ անց պարզվել է, որ այդ դպրոցները կրկին վերանորոգման կարիք ունեն: «Մի քիչ զավեշտ է ստացվում. դուք ասում եք՝ օբյեկտները մենք գնացել, նայել ենք, դրանք կոնստրուկտիվ խոտան են, և հանել ենք այդ շենքերը ֆինանսավորումից:

Կներեք, պատգամավորներն այդքան էլ հնարավորություն չունեն՝ ստուգեն, որ ասեն, բայց դուք մեկ ասում եք՝ լավն է, մեկ էլ ասում եք՝ խոտանա: Ո՞նց հասկանանք, ով է իրենց համար պատասխան տալու»,-հարցրեց Այվազյանը: Նախարարը նշեց, թե դպրոցների հիմնանորգման կամ ուժեղացման մասով երբ տեսան Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները, խախտումները, որ որակյալ չեն արվել, այդ ժամանակ էլ որոշվել է, որ գումարներ չտրվեն: «Այդ շենքերը կոնստրուկտիվ սեյսմիկ ուժեղացման լրջագույն կարիք ունեն և մինչև որ լիարժեք չուժեղացավեն, եզրակացություն չլինի անվտանգության համար, որևիցե վերանորոգում անիմաստ է և այդպիսի գումար ծախսելը անիմաստ է»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ