24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը մայիսի 29-30-ն այցելել էր ԼՂՀ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 29-30-ը  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի  գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի շրջանակում քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները:

Այնուհետ Երևանից ժամանած պատվիրակությունը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Գանձասարի եկեղեցի և տաճարին նվիրաբերել նոր ջահ: Գանձասարում պատվիրակության անդամներն այցելել են նաև եկեղեցու հարակից տարածքում կառուցվող մատենադարան, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:  

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն  այցելել է նաև Ասկերանի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Արա Սադոյանը գործընկերոջ հետ քննարկել է մեկ տարի առաջ կնքված համագործակցության հուշագրի կետերը: Կողմերը քննարկել են նաև Ասկերանում «Երևանյան» պուրակի կառուցմանն առնչվող ընթացիկ հարցեր:

Ասկերան կատարած այցի շրջանակում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև տեղի զորամասերից մեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արա Սադոյանը բարի ծառայություն է մաղթել նրանց:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ