11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Դոլարը դարձյալ նվազում է. ԿԲ-ից տեղեկացնում են

ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 1-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է՝ 0.49 դրամով, դառնալով՝ 478.05 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է՝ 3.93 դրամով, դառնալով՝ 521.89 դրամ իսկ ռուբլու փոխարժեքը նվազել է՝ 0.13 դրամով, դառնալով՝ 8.98 դրամ:   Հունիսի 2-ին ՀՀ բանկերում 1 դոլարի առքի միջին արժեքը 474.81 դրամ է, վաճառքը` 478.73, եվրոյի գնման արժեքը` 516,53, […]

Դրամաշնորհ՝ ՀԿ-ների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։ Մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի. Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ, Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում, Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների  ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում, […]

Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետը

Ստամբուլի Շիշլի թաղամասում 2007թ. սպանված Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություն է կատարվել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ոստիկանության հետախուզական վարչության C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի վերաբերյալ նշյալ գործով որպես կասկածյալ ձերբակալելու որոշում է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը Յըլմազերի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «հանցավոր […]

Կցրտի

Հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 02-03-ին էապես չի փոխվի, 04-06-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

«Ես նրանից վատն եմ … »

Աշխատիր միշտ պարզասիրտ և անկեղծ լինել, չլինի թե սրտումդ մի բան պահես, իսկ շուրթերիդ վրա ՝ այլ բան, որովհետև դա նենգություն է: Եղի՛ր ճշմարտասեր և անսուտ, որովհետև սուտը նենգադավից է: Չարին չարով մի՛ պատասխանիր, այլ եթե մեկը քո հանդեպ չարիք գործի, ների՛ր նրան, որպեսզի քեզ էլ Աստված ների:  Երբ տեսնում ես, որ մեկը մեղք է […]

Նոր լիցք և թարմություն հաղորդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին

ԵԺԿ Քաղաքական համաժողովի իմ ելույթում նախ շնորհակալություն հայտնեցի ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին և Քաղաքական համաժողովին Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու և մարտ ամսին աննախադեպ գնահատականներով և ձևակերպումներով Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման բանաձև ընդունելու համար: ԵԺԿ-Ն, լինելով Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը, իր ջանքերով նոր լիցք և թարմություն հաղորդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նպաստելով խնդրի […]

Ճանապարհային ոստիկանությունից զգուշացնում են

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց: 

Ինչ արեց դոլարի տատանումը

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպես ազդեց փոխարժեքի տատանումը պետական բյուջեի կատարողականի վրա: Ջանջուղազյանը պատասխանեց, որ նախորդ տարվա ավարտին եղավ փակ քննարկում, իրենք ներկայացրին հիմնախնդիրները, որոնք այդ ժամանակ առկա էին: «2014 թվականի պետական բյուջեի կատարման տեսակետից էական […]

«ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են իրար

Հունիսի 1-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ-Այգեշատ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Այգեշատ-Տանձուտ ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 53ՏՏ333 պ/հ և «Հոլլանդ» մակնիշի տրակտորը (վարորդ Մ. Ս.), ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Գ.-ն ստացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի