12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչ արեց դոլարի տատանումը

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպես ազդեց փոխարժեքի տատանումը պետական բյուջեի կատարողականի վրա: Ջանջուղազյանը պատասխանեց, որ նախորդ տարվա ավարտին եղավ փակ քննարկում, իրենք ներկայացրին հիմնախնդիրները, որոնք այդ ժամանակ առկա էին:

«2014 թվականի պետական բյուջեի կատարման տեսակետից էական ազդեցություն չէինք կարող ունենալ, քանի որ դեկտեմբերին էին, բայց ներքին շուկայում պետական արժեթղթերի տեղաբաշխման հնարավորության մեջ եղավ ազդեցություն»,-ասաց նա՝ հավելելով, որ կարժաճամկետ պարտատոմսերի վրա է ազդել փոխարժեքի տատանումը: «Բայց բյուջեի արդյունքների վրա էական ազդեցություն չունեցավ, քանի որ ծրագիրը կատարված էինք մոտեցել: Միևնույն ժամանակ դա չէր կարող սահմանափակվել միայն դեկտեմբերով, իր ազդեցությունը թողեց հաջորդ ժամանակաշրջանի վրա»,-բացատրեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ